Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Արդյո՞ք ինքնագլուխ ու սիրահոժար են լքել իրենց բնակավայրերը. Գևորգ Դանիելյան

Արդյո՞ք ինքնագլուխ ու սիրահոժար են լքել իրենց բնակավայրերը. Գևորգ Դանիելյան
11.09.2022 | 11:35

Ռուս֊ուկրաիանական պատերազմում ուկրաինացիների որոշ լոկալ առաջխաղացում այնքան է ոգևորել մեր որոշ հայրենի գործիչների ու իրենց համակիրներին, որ դա հապճեպ հարմար առիթ են դիտարկել հեռու գնացող «փաստեր արձանագրելու» համար։

Միմյանց «լայքելով», փաստում են, որ, ի տարբերություն խիզախ ուկրաինացիների, ինչի հաշվառմամբ էլ աշխարհն է նրանց աջակցում, արցախցիները պատերազմում և դրանից հետո դիմել են փախուստի՝ լքելով իրենց բնակավայրերը։ Հասկանալի է պարտությունը նաև Արցախի խաղաղ բնակիչների իբր համատարած փախուստներով բացատրելու այդ մարդկանց հեռահար նկրտումները, սակայն մերկապարանոց հայտարարությունների փոխարեն, փորձեք պատասխանել գոնե երկու պարզ հարցի՝ ա) Հադրութից, Շուշիից, Բերձորից, Աղավնոյից և հարյուրավոր այլ բնակավայրերից բնակիչներն արդյո՞ք ինքնագլուխ ու սիրահոժար են լքել իրենց բնակավայրերը, բ) նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սահմանները պահող կամավորները իրո՞ք իրենց կամքով են հետ քաշվել։


Մեծարեք ուկրաինացիներին ձեր սրտի ուզածի չափ, անտեսեք նաև իրենց առնվազն շնորհավորանքները 44-օրյա պատերազմի արդյունքներով և ոչ միայն, բայց գոնե զերծ մնացեք հայ մարդու արժանապատվությունը նսեմացնող ակնհայտ հորինված պատմություններ տարածելուց։ Եթե համաձայն չեք, խնդրեմ՝ իրական փաստեր հրապարակեք։


Հ.Գ. Այս օրերին բոլորովին այլ նպատակ հետապնդող ադրբեջանցիների տարածած նյութը վառ ապացույցն էր, թե ովքեր են փախչողները և ովքեր՝ մահապարտները:

Դիտվել է՝ 11838

Մեկնաբանություններ